20/08/2024

ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի վերասոցիալականացման և վերականգնողական բաժնի նախաձեռնությամբ բաժնում հաշվառված 12 շահառուններ օգոստոսի 2-ին այցելել են Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան։

Ա․ Իսահակյանի տուն-թանգարան այցելությունն ունի կարևոր խորհուրդ․ պահպանել և սերունդներին փոխանցել այն սուրբ մասունքները և իրեղեն վկայությունները, որոնք կապված են մեծ բանաստեղծի, գրողի անվան հետ և կրում են նրա արարիչ ձեռքի դրոշմը: Պատմամշակութային արժեք է ներկայացնում ոչ միայն Ավետիք Իսահակյանի անձնական իրերի ցուցադրությունը, այլև հենց թանգարանի շենքը։

Տուն-թանգարան այցելելու նպատակն է նպաստել շահառուների արդյունավետ վերաինտեգրմանը հասարակութուն, հանրային օգտակար կապեր հաստատելուն, ինչպես նաև այն կարևոր նախաձեռնություն է ֆինանսական մատչելիության և հասանելիության իմաստով, քանի որ շահառուն, և որոշ դեպքերում նրանց ընտանիքի անդամները, հնարավորություն ունեն անվճար այցելել մշակութային տարբեր օջախներ։