20/09/2018

ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայությունը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Հայաստանի անկախության 27-ամյակի տոնին նվիրված միջոցառումների շրջանակներում այսօր՝ սեպտեմբերի 20-ին կազմակերպել էր պրոբացիայի շահառուների և նրանց ընտանիքի անդամների մասնակցությունը մշակութային միջոցառմանը:
Պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնում հաշվառված թվով 16 շահառուներ, ներառյալ նրանց ընտանիքի անդամներն ու ընկերները, Արամ Խաչատրյան համերգասրահում ներկա են գտնվել Երևանյան 12-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Հայաստանի անկախության օրվան նվիրված համերգին: Համերգի ընթացքում շահառուներն ունկնդրել են դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ մենակատարներ՝
1. Կլարա-Ջումի Կանին, ջութակ (Գերմանիա)
2. Վադիմ Խոլոդենկոյին, դաշնամուր (Ռուսաստան)
3. Թիմ Փարքին, թավջութակ (Գերմանիա)