20/11/2019
2019 թվականի նոյեմբերի 20-ին Պրոբացիայի ծառայության պետ՝ Գևորգ Սիմոնյանի և Երևանի քաղաքային բաժնի պետ՝ Վահրամ Խալաթյանի կողմից կազմակերպվել է վերասոցիալականացման ծրագրով նախատեսված Պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային բաժնում հանրային աշխատանքներ պատժատեսակով  հաշվառված թվով 13 շահառուների անհատական ընդունելությունը: Շահառուների ընդունելության նպատակն էր պարզել նրանց կողմից պատժի կրման կարգը ու պայմանները, ևս մեկ անգամ պարզաբանել իրենց իրավունքները և իրենց վրա դրված պարտականություններ, դրանց չկատարման հետևանքով օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվությունը:  
Բացի այդ, ծառայության աշխատակիցներին տրվել են առաջադրանքներ, մասնավորապես՝ հնարավորինս սեղմ ժամկետներում որոշել դեռևս հանրային աշխատանքներում չներգրավված շահառուների հետագա աշխատանքի կատարման վայրերը ու 100%-ով ապահովել նրանց ներգրավվածությունը հանրային աշխատանքներում: