20/11/2020
2020 թվականի նոյեմբեր ամսվա ընթացքում «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի համագործակցության արդյունքում «Աջակցություն նախկին ազատազրկվածներին՝ դիմակայելու COVID-19 համավարակի ռիսկերին» ծրագրի շրջանակում իրականացվել են վերապատրաստման դասընթացներ Պրոբացիայի ծառայության աշխատակիցների հետ, որին մասնակցել են Երևանի քաղաքային մարմնի 19 աշխատակից և տարածքային մարմիններից՝ 20 աշխատակից: Դասընթացները ունեին 4 հիմնական ուղղություն.
1. Դեպքի վարումը և սոցիալական աշխատանքի առանձնահատկությունները պրոբացիայի ծառայությունում.
2. Անձնական տվյալների պաշտպանությունը.
3. Ճգնաժամային իրավիճակ. արձագանքում, ինքնակարգավորման հիմունքներ, մասնագիտական այրման պրոֆիլակտիկա.
4.  ՀՀ-ում պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման համակարգը, իրավական կարգավորումները և հիմնախնդիրները Պրոբացիայի ծառայությունում: