ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Վայոց ձորի մարզային մարմնում հաշվառված թվով 6 շահառու 2022 թվականի փետրվարի 20-ին, վերասոցիալականացման միջոցառումների իրականացման շրջանակում, այցելեցին Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցի: Վայոց ձորի մարզի Խաչիկ համայնքի հոգևոր հովիվ Տեր Հովհաննեսը զրույց ունեցավ շահառուների հետ, պատասխանեց շահառուներին հետաքրքրող հոգևոր թեմաներին վերաբերող հարցերին:
Սույն միջոցառումը իրականացվել է շահառուների հոգևոր արժեհամակարգի ձևավորման և հասարակությունում վերաինտեգրման նպատակով: