21/02/2024

2024 թվականի փետրվարի 16-ին տեղի է ունեցել աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը, որին մասնակցել են ՀՀ Արդարադատության նախարարության, Պրոբացիայի ծառայության, Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչները, ինչպես նաև ԵԽ ազգային և միջազգային փորձագետները։

Աշխատաժողովի ընթացքում փորձագետների կողմից ներկայացվել են պրոբացիայի ծառայողների կատարողականի գնահատման և մոնիտորինգի համակարգի հիմնախնդիրների վերհանման ուղղությամբ կատարված աշխատանքները, եվրոպական մի շարք երկրների փորձը վերոնշյալ ուղղությամբ, ինչպես նաև քննարկվել են պրոբացիայի ծառայողների աշխատանքի գնահատման մեթոդների կատարելագործման շուրջ նախատեսվող աշխատանքները։

Աշխատատանքային խմբի հանդիպումը կազմակերպվել է Եվրոպայի Խորհրդի «Աջակցություն Հայաստանում Պրոբացիայի ծառայության հզորացմանը» ծրագրի շրջանակներում, որը իրականացվում է Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար 2023-2026 թվականների Գործողությունների Ծրագրի շրջանակներում։