21/04/2022
2022 թվականի ապրիլի 21-ին ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Գեղարքունիքի մարզային մարմնի աշխատակիցները կազմակերպեցին մարմնում հաշվառված 7 շահառուների և իրենց դպրոցահասակ երեխաների այցելությունը «Սևան ազգային պարկ»  բնագիտական թանգարան:
Շրջայցի ընթացքում կենտրոնի  աշխատակիցները շահառուներին մանրամասնորեն  ներկայացրեցին Սևանի ավազանին հատուկ էկզոտիկ բուսական և կենդանական աշխարհը, դրանց ծագումը և ցուցադրեցին անհետացման եզրին գտնվող եզակի նմուշներ: