21/06/2024

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի  ծառայության  հետևյալ թափուր պաշտոնը ժամանակավորապես  զբաղեցնելու մասին

 

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության (այսուհետ` Ծառայության) Տավուշի մարզային մարմնի (այսուհետ՝ Մարմին)  պետ.
 
Հիմնական գործառույթները՝
մարզային Մարմնի պետը՝

  • ապահովում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված այլընտրանքային խափանման միջոցների կատարման ապահովումը,

  • ապահովում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված անվտանգության միջոցների կատարման ապահովումը,

  • ապահովում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված` ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարման ապահովումը,

  • ապահովում է պրոբացիայի շահառուի վերաբերյալ հաշվետվությունների և միջնորդությունների տրամադրումը,

  • ապահովում է պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատժի կրումից ազատելու, պատժից պայմանական վաղաժամկետ ազատման դեպքում փորձաշրջանի մեջ գտնվող կամ պատժի կրումը հետաձգված անձանց նկատմամբ վերահսկողության իրականացումը,

  • ապահովում է օրենքով սահմանված դեպքերում հաշտարարության իրականացումը,

  • ապահովում է վերասոցիալականացման միջոցառումների իրականացումը,

  • ապահովում է օրինապահ վարքագծի ձևավորման, վերասոցիալականացման և կրկնահանցագործությունների նվազման նպատակով ռիսկերի և պահանջմունքների գնահատման իրականացումը,

  • ապահովում է ռիսկերի և պահանջմունքների գնահատման արդյունքների հիման վրա անհատական վերասոցիալականացման ծրագրերի մշակումը և իրականացումը,

  • Մարմնի լիազորությունների շրջանակներում ապահովում է պաշտոնական գրությունների, քաղաքացիների, Շահառուների դիմումներին, բողոքներին,  սոցիալական ցանցերից Ծառայությանն ուղղված կամ պաշտոնական էլեկտրոնային փոստով ստացված հարցումներին պատասխանելու աշխատանքները,

  •   ապահովում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված տնային կալանքի և վարչական հսկողության այլընտրանքային խափանման միջոցների՝ էլեկտրոնային հսկողություն սարքերով կատարումը,

  •   ապահովում է միջնորդությունների ներկայացումը դատարան, ապահովում  դատարանում ծառայության ներկայացուցչությունը,

      Պարտականությունները՝

  • Ծառայության պետի հանձնարարության դեպքում անձամբ կատարել օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը,

  • վերահսկել և ապահովել Մարմնի աշխատակիցների կողմից դատարանից ստացված դատավճիռների, որոշումների, օրինական ուժի մեջ մտած կարգադրությունների ժամանակին և պատշաճ կատարումը,

  • վերահսկել և ապահովել զեկույցի կազմման և տրամադրման օրենքով սահմանված ողջ գործընթացը, կազմված վերջնական զեկույցը ներկայացնել Ծառայության պետի հաստատմանը,

  • վերահսկել և ապահովել Շահառուի ռիսկերի և կարիքների գնահատման արդյունքների հիման վրա կազմված վերահսկողության պլանով նախատեսված Շահառուների մասնակցությունը վերասոցիալականացման միջոցառումներին, շաբաթօրյակներին, սոցիալ-հոգեբանական աշխատանքներին,

  • Մարմնի աշխատանքների իրականացման ընթացքում ի հայտ եկած հնարավոր օրենսդրական բացերի և հակասությունների հայտնաբերման դեպքում առաջարկություններ ներկայացնել Ծառայության պետին,

  • վերահսկել Մարմնի աշխատակիցներին՝ e-probation.am համակարգով փաստաթղթաշրջանառությանը ժամանակին և պատշաճ կատարումը,

  • վերահսկել հաշտատարության գործընթացի ժամանակին և պատշաճ կատարումը.

  •  վերահսկել Մարմնի աշխատակիցներին՝ ստացած էլեկտրոնային հսկողության սարքերի ճիշտ կիրառմանը դատապարտյալների նկատմամբ,

  • ապահովել օրենքով սահմանված ժամկետներում ստացված պաշտոնական գրությունների, քաղաքացիների, Շահառուների դիմումներին, բողոքներին,  սոցիալական ցանցերից Ծառայությանն ուղղված կամ պաշտոնական էլեկտրոնային փոստով ստացված հարցումների, Շահառուի ներման խնդրագրի վերաբերյալ տեղեկատվության ձեռքբերման, ամբողջացման և պատասխան գրությունների պատրաստման, ստորագրման և առաքման աշխատանքների կազմակերպումը,

  • վերահսկել համապատասխան մարմիններում Մարմնի  աշխատանքներին առնչվող, ինչպես նաև պաշտոնատար անձանց և գործատուների կողմից կատարվող աշխատանքների ուսումնասիրության գործընթացը, ինչպես նաև դրանց վերաբերյալ կազմած հաշվետվությունների, զեկուցագրերի և այլ փաստաթղթերի ներկայացման աշխատանքները,

  • աշխատավարձի չափը՝ 366.912 (երեք հարյուր վաթսունվեց հազար ինը հարյուր տասներկու) դրամ,

  • աշխատավայրի հասցեն՝ ՀՀ, Տավուշի  մարզ, ք. Իջևան, Երիտասարդական 1/1,

  • ընտրությունը կատարվելու է ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության   եղանակով:

 
Նշված ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝
 

  • բարձրագույն կրթություն,

  • մարզային  Մարմնի  պետ կարող է նշանակվել այն անձը, որն առնվազն երեք տարի զբաղեցրել է    առաջատար խմբի պաշտոն կամ ունի հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում՝ երեք տարվա աշխատանքային ստաժ,

  • ՀՀ Սահմանադրություն, ՀՀ քրեական օրենսգիրք, ՀՀ քրեակատարողական օրենսգիրք, ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք, Պրոբացիայի ծառայության մասին ՀՀ օրենք, Պրոբացիայի մասին ՀՀ օրենք, ՀՀ կառավարության 2023 թվականի մարտի 30-ի N452-Ն որոշմամբ հաստատված «Ներքին կանոնակարգ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության», ՀՀ արդարադատության նախարարի 2018 թվականի հուլիսի 12-ի թիվ 336-Լ հրաման, իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև՝ պատասխանատու է համապատասխան բաժնի կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների կազմակերպման և ղեկավարման համար,

  • կայացնում է որոշումներ համապատասխան բաժնի կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքների կազմակերպման և ղեկավարման շրջանակներում,

  • ունի գերատեսչական մակարդակում աշխատանքների կազմակերպման և իր լիազորությունների իրականացման արդյունքում այլ անձանց վրա ազդեցություն,

  • շփվում և որպես ներկայացուցիչ հանդես է գալիս տվյալ բաժնի և այլ պետական մարմինների ներկայացուցիչների, ինչպես նաև պատվիրակված լիազորությունների շրջանակներում մասնակցում է օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներին,

  • իր լիազորությունների շրջանակներում բացահայտում, վերլուծում և գնահատում է իր կողմից ղեկավարվող կառուցվածքային ստորաբաժանման գործառույթներից բխող խնդիրները և դրանց տալիս լուծումներ կամ մասնակցում է այդ խնդիրների լուծմանը։

 
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայություն ներկայացնեն՝

  • գրավոր դիմում (ձևը կցվում է),

  •  աձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսապատճեն (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի  տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճեն),

  • բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսապատճեն,

  • աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսապատճեն,

  • ինքնակենսագրություն (ազատ ոճով),

  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճեն,

  • լուսանկար՝ 3X4 չափսի,

  • բժշկական տեղեկանք։

Օտարալեզու փաստաթղթի(երի) հետ ներկայացնել նաև տվյալ փաստաթղթի(երի) նոտարական թարգմանությամբ հայերեն տարբերակը:
 
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 9:30-ից մինչև 12:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
 
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 26.06.2024թ.:
 
ՀՀ քաղաքացիները ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու համար կարող են դիմել ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայություն (ք. Երևան, Արշակունյաց 23, հեռ. +374 10 440-847) կամ դիմումը ներկայացնել էլեկտրոնային փոստի միջոցով՝ info@probation.am հասցեին: