21/10/2017
«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 21-ին մայրաքաղաքի փողոցներում, բակային տարածքներում, այգիներում ու պուրակներում, ինչպես նաև ընդհանուր օգտագործման այլ տարածքներում նախաձեռնել էր համաքաղաքային շաբաթօրյակ: Կանաչ տարածքների մաքրման աշխատանքներին մասնակցեցին մի շարք հասարակական ու պետական կառույցներ։ Նախաձեռնությանն էր միացել նաև ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայության աշխատակիցները և նաև Պրոբացիայի պետական ծառայությունում հաշվառված շահառուները։ Մասնակիցները մեծ ոգևորությամբ ձեռնամուխ եղան աշխատանքներին՝ մաքրելով և բարեկարգելով Կոմիտասի անվան պանթեոնի հարակից այգու տարածքը։