21/10/2024

ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի վերասոցիալականացման և վերականգնողական բաժնում հաշվառված 14 շահառուներ այցելել են Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան։

Այցելությունը տուն-թանգարան ուներ մի քանի նպատակ՝ ուսուցողական էր հատկապես այն շահառուների համար, ովքեր հետաքրքրված են հայկական արվեստով և Սարյանի ժառանգությամբ։ Միջոցառումը ուներ նաև ճանաչողական բնույթ, որը հնարավորություն տվեց շահառուներին ստեղծել օգտակար հանրային կապեր, ինչպես նաև թանգարանային միջավայրը և արվեստի ստեղծագործությունների հետ անմիջական շփումը կարող է ներշնչանքի աղբյուր հանդիսանալ արվեստի սիրահար շահառուների համար։