Պրոբացիայի ծառայության Արմավիրի մարզային մարմնի կողմից վերասոցիալականացման և վերականգնողական ծրագրերի շրջանակներում նոյեմբերի 12-ին կազմակերպվել է մշակութային միջոցառում, որի նպատակն է շահառուների մոտ արթնացնել սեր հայրենիքի նկատմամբ, բարձրացնել հայրենասիրության մակարդակը և ներկայացնել մեր հազարամյա պատմությունն ու մշակույթը։
Շահառուներն այցելել են Արմավիր քաղաքի «Արցախյան հերոսամարտում զոհված և անհայտ կորած ազատամարտիկների» հուշարձան, ծաղիկներ խոնարհել և հարգանքի տուրք մատուցել անմահացած հայորդիների համար։