Սույն թվականի դեկտեմբերի 21-ին տեղի ունեցավ Անչափահասների արդարադատության խորհրդի 2021 թվականի ամփոփիչ նիստը, որն իրականացվեց ‹‹Բռնության կանխարգելման միջոլորտային ինստիտուցիոնալ ենթակառուցվածքների զարգացում՝ հիմնված երեխայազգայուն և գենդերային զգայուն մոտեցումների վրա›› ծրագրի շրջանակում, որտեղ ներկա գտնվեց նաև ՀՀ պրոբացիայի ծառայության պետ Գևորգ Սիմոնյանը:
Նիստի ընթացքում ի թիվս այլոց իրենց ամփոփիչ խոսքն ունեցան ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմեն Հովհաննիսյանը, ՀՀ արդարատության նախարարության քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետ Արփինե Սարգսյանը, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ–ի տնօրեն Արտակ Ղուլյանը:
Հանդիպման վերջում «Անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի, ընտանեկան բռնության գործերով քննչական գործողության կատարմանը ներգրավվող հոգեբանների վերապատրաստում» դասընթացի մասնակիցներին հանձնվեցին հավաստագրեր: