Պրոբացիայի ծառայության Շիրակի մարզային մարմնի կողմից կազմակերպվել է այցելություն հայ մեծանուն բանատեղծ Հովհաննես Շիրազի տուն-թանգարան։ Թանգարանի տնօրեն, շիրազագետ Լուսինե Պետրոսյանը թվով վեց շահառուներին է ներկայացրել հանճարեղ գյումրեցու կյանքն ու կենսագրությունը։
Շահառուները մեծ բավականություն են ստացել այցելությունից, և նրանց խնդրանքով հնչել են Շիրազի հայրենիքին ու մորը նվիրված բանաստեղծություններ։