22/02/2019
2019 թ. փետրվարի 22-ին ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության աշխատակիցները «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի տնօրեն Արտակ Կիրակոսյանի հետ կայացած հերթական աշխատանքային հանդիպման ժամանակ քննարկել են շահառուների համար մշակված և գործարկման պիլոտային փուլում գտնվող ռիսկերի և պահանջմունքների գնահատման էլեկտրոնային գործիքում կատարված փոփոխությունները:
Ա. Կիրակոսյանը Պրոբացիայի ծառայության աշխատակիցներին ներկայացրել է վերամշակված գործիքի կիրառումը, որից հետո աշխատակիցները փորձարկել են այն՝ դիտարկելով շահառուի անձնական գործի օրինակ:
Վերամշակված գործիքը հնարավորություն է տալու վեր հանելով շահառուի ռիսկերը ու պահանջմունքները վերասոցիալականացման գործընթացը դարձնել առավել թիրախավորված: