Կարևորելով Պրոբացիայի ծառայության շահառուների ընտանիքահեն քաղաքականությունը՝ Պրոբացիայի ծառայության Կոտայքի մարզային մարմնի և Աբովյանի դրամատիկական թատրոնի համագործակցության արդյունքում սույն թվականի փետրվարի 20-ին մարմնում հաշվառված թվով 8 շահառուներ իրենց անչափահաս երեխաների հետ ներկա գտնվեցին «Չարի վերջը» ներկայացմանը:
Մշակութային միջոցառումը կազմակերպվել էր պրոբացիայի շահառուներին մշակութային ծրագրերում ընդգրկելու, մշակութային արժեքների նկատմամբ արժեհամակարգ ձևավորելու, հասարակության թատերասեր զանգվածի հետ շփումներ ստեղծելու նպատակով և կրում էր մշակույթային, ճանաչողական բնույթ:
Ներկայացման ավարտին շահառուներն իրենց երախտագիտությունը հայտնեցին Պրոբացիայի ծառայությանը և Աբովյանի դրամատիկական թատրոնին ընձեռած հնարավորության համար: