Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի վերասոցիալականացման և վերականգնողական բաժնի կողմից 2024 թվականի մարտի 5-ին կազմակերպվել է այցելություն աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, հասարակական գործիչ, հրապարակախոս, համաշխարհային դասական Արամ Խաչատրյանի տուն-թանգարան։ Ծրագրին մասնակցել է 15 շահառու։
Գիդ-էքսկուրսավարի կողմից ներկայացվել է տուն-թանգարանում պահպանված նրա` երաժշտական հարուստ ժառանգությունը՝ հայկական առաջին բալետի, սիմֆոնիայի, կոնցերտի և ֆիլմի երաժշտության հեղինակային ֆիլմերը։
Շահառուներն ունկնդրել են Մաեստրոյի անմահ երաժշտությունը, ծանոթացել են ճարտարապետական յուրահատուկ ոճով և ինքնատիպությամբ աչքի ընկնող ցուցասրահներում համաշխարհային մեծ հռչակ վայելող արվեստագետի ու քաղաքացու կյանքի հայտնի և անհայտ էջերին, գործունեությանը, անվանի մարդկանց հետ հետաքրքիր հանդիպումների, հիշարժան դեպքերի և ստեղծագործական հարուստ ժառանգության հետ։