22/04/2021
2021 թվականի ապրիլի 22-ին Պրոբացիայի ծառայության ներկայացուցիչներ՝ կազմակերպամեթոդական բաժնի պետ Անուշ Ղազարյանը և Պրոբացիայի ծառայության խորհրդական Էմիլ Ղազարյանը Եվրասիա միջազգային համալսարանի իրավագիտության ամբիոնի ուսանողների հետ ունեցան հանդիպում և ներկայացրեցին Պրոբացիայի ծառայության գործունեության վերաբերյալ օրենսդրական կարգավորումները։
Հանդիպում-դասընթացը վարեց Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի կազմակերպամեթոդական բաժնի պետ Անուշ Ղազարյանը։ Հանդիպման հիմնական նպատակը ապագա իրավաբաններին ծանոթացնել Պրոբացիայի ծառայության գործառույթներին, կառուցվածքին, նպատակներին և խնդիրներին, ինչպես նաև գործունեության հետ կապված մի շարք իրավական հարաբերություններին։
Հանդիպումը մեկնարկվեց, ինչպես լսարանային ձևաչափով, այնպես էլ առցանց եղանակով։ Պրոբացիայի ծառայության գործունեության մասին օրենսդարական կարգավորումների մասին ընդհանուր տեղեկատվություն ներկայացնելուց հետո, ներկայացուցիչները պատասխանեցին ուսանողների և ունկնդիների հարցադրումներին։
Հանդիպումը ուսանողների հետ ստացվեց շատ հետաքրքիր և ուսուցողական։