22/05/2018
ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայությունում 2018 թվականի մայիսի 21-ից 25-ն անցկացվում է աշխատակիցների վերապատրաստման ‹‹Բազմաոլորտային ազգային հարթակի ուժեղացում՝ ուղղված երեխաների հանդեպ բռնությունը վերջ դնելու գործողությունների պլանավորմանը,  իրագործմանը և գնահատմանը›› ծրագիրը:
ՀՀ  ԱՆ  պրոբացիայի պետական ծառայության պետ Արսեն Նավասարդյանը ծրագրի մեկնարկի առիթով ողջունել է մասնակիցներին՝ նշելով, որ այս վերապատրաստումը աշխատա-կիցներին հնարավորություն կտա ծանոթանալու կատարված օրենսդրական փոփոխություններին, կատարելագործելու կառա-վարչական հմտությունները և ունակությունները, տեսական և գործնական առաջադրանքների շնորհիվ ստանալու աշխատանքում հանդիպող մի շարք խնդիրների և հուզող հարցերի պատասխանը:
Վերապատրաստման ծրագրի ընթացքում կքննարկվեն Պրոբացիայի պետական ծառայության ներքին կանոնակարգը, վերահսկողության պլանի և խորհրդատվական զեկույցի կազմման, շահառուների ռիսկերի և պահանջմունքների (կարիքների) գնահատման հմտություններն ու առանձնահատկությունները, պրոբացիայի ծառայության դերը, ինչպես նաև երեխաների պաշտպանության  համակարգը  Հայաստանում թեման, հանցագործություն կատարած անձանց հոգեբանական տիպաբանությունն ու վերասոցիալականացման գործընթացում հոգեբանական և սոցիալական աշխատանքները:
Դասընթացները կվարեն «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գայանե Հովակիմյանը, իրավական փորձագետներ Արփի Սարգսյանը և Արամ Դարբինյանը, հոգեբան-փորձագետ Անահիտ Խաչատրյանը:
Նշենք, որ ծրագիրն իրականացվում է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) ֆինանսավորմամբ:

Աղբյուրը`  http://moj.am/article/2016