22/05/2019
2019 թվականի մայիսի 22-ին ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային բաժնի կողմից շահառուների վերասոցիալականացմանն ուղղված ծրագրերի շրջանակներում բաժնում հաշվառված 4 շահառուների համար ճանաչողական էքսկուրսիա էր կազմակերպվել Նիկողայոս Ադոնցի անվան Սիսիանի պատմության թանգարան։

Շահառուները շրջել են թանգարանի 6 սրահներով և ծանոթացել տարածաշրջանի հնէաբանական, ազգագրական, ռազմական և մշակութային պատմությունը: