22/05/2023
Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանի գլխավորությամբ անցկացվել է Հայաստանի Հանրապետության քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2023-2026 թվականների ռազմավարության նպատակների և ուղղությունների վերաբերյալ քննարկումը՝ որն ըստ էության գնահատողական է, և նպատակ է հետապնդում հավաքագրել բարձրաձայնված խնդիրներն ու մտահոգությունները:
Նախարարի տեղակալը ընդգծել է, որ քրեակատարողական և պրոբացիայի ոլորտում իրավիճակը բարելավելու, ինչպես նաև ոլորտի շարունակական զարգացումն ապահովելու համար 2023-2026թթ. ռազմավարության նպատակներ են լինելու քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի օրենսդրության բարեփոխումը, քրեակատարողական հիմնարկների և պրոբացիայի ծառայության ենթակառուցվածքների և տարածքների արդիականացումը, քրեական պատիժների ոլորտում վերականգնողական արդարադատության սկզբունքների շարունակական կատարելագործումը և պատժի նպատակների արդյունավետ իրացումը, որին հասնելու համար առաջնահերթ է քրեակատարողական և պրոբացիայի ոլորտում առկա խնդիրների մանրամասն ուսումնասիրությունը և դրանց լուծմանն ուղղված թիրախային քայլերի ձեռնարկումը: