22/06/2022
   ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Լոռու մարզային մարմնի աշխատակիցները և մարմնում հաշվառված 11 շահառու սույն թվականի հունիսի 21-ին այցելեցին «Լոռի-Փամբակ երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ:
  Շահառուներին ներկայացվեց  Լոռու մարզի տարածքում հայտնաբերված տարբեր ժամանակաշրջանների ցուցանմուշներ՝ սկսած հին բրոնզե դարից։ Նրանք ծանոթացան հայ ժողովրդի՝ դարերի ընթացքում կուտակած նյութական ժառանգությանը՝ նախշազարդ գորգեր ու կարպետներ, արծաթյա զարդեր, Ղարաքիլիսայի  ճակատամարտում կիրառված զենքեր և հնաբնակների կողմից գործածված այլ կենցաղային առարկաներ: Ականատես եղան հնի ու նորի գեղեցիկ համադրությանը, մեծ հետաքրքրությամբ դիտեցին քաղաքի կոլորիտը ներկայացնող կտավները և վարպետ Գալուստ Չալաբյանի փայտե կոմպոզիցիաները:
   Միջոցառման նպատակն էր Լոռու մարզային մարմնում հաշվառված շահառուներին մասնակից դարձնել մշակութային արժեքների ճանաչմանն ու գնահատմանը: