22/06/2022
    ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմնի աշխատակիցները, վերասոցիալականացման ծրագրերի շրջանակներում, սույն թվականի հունիսի 21-ին և 22-ին մարզային մարմնում հաշվառված 21 շահառուների հետ այցելեցին Գորիս քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Մեղրի քաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցիներ: Հոգևոր առաջնորդները խոսել են սիրո, ընտանիքի, հայրենիքի կարևորության մասին, ինչպես նաև պատասխանել են շահառուներին հուզող հարցերին։
   Միջոցառումը կրում էր հոգևոր արժեքների ճանաչման և արժևորման խորհուրդ։