Կարևորելով 2020 թվականին ՀՀ քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները և լրացումները, ինչպես նաև նպատակ ունենալով կանխել քրեական ենթամշակույթ կրող խմբավորումների ստեղծումը և զարգացումը 2021 թվականի դեկտեմբերի 22-ին «Եվրասիա համագործակցություն հիմնադրամ» գրասենյակում տեղի ունեցավ «Քրեական ենթամշակույթը Հայաստանում» թեմայով քննարկումը։
Քննարկմանն իր զեկույցով հանդես եկավ Պրոբացիայի ծառայության պետ Գևորգ Սիմոնյանը և ներկայացրեց Հայաստանում քրեական ենթամշակույթի դրսևորումների և դրանց խորքային պատճառների հետ կապված իր փորձն ու գիտելիքները:
Հանդիպման ընթացում քննարկվեցին նաև օրենսդրական փոփոխությունների արդյունքում քրեական ենթամշակույթի նվազեցմանն ուղղված դրույթները, առկա խնդիրները և լուծումները:
Քննարկմանը ներկա էին ՀՀ կառավարության, դատախազության, դատական դեպարտամենտի, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և անկախ փորձագետներ։