22/12/2021
2021 թվականի դեկտեմբերի 22-ին Պրոբացիայի ծառայության Վայոց ձորի մարզային մարմնում հաշվառված թվով 7 շահառու Եղեգնաձոր քաղաքի մշակույթի տանը ներկա գտնվեցին Շանթ Հովհաննիսյանի «Կա ու չկա» թատերական ներկայացմանը:
Շահառուների մասնակցության նպատակը  վերասոցիալականացմանն ուղղված աշխատանքների, մասնավորապես՝ մշակութային միջոցառումներին  ներգրավվածության ապահովումն է:
Պրոբացիայի ծառայությունը իր շնորհակալությունն է հայտնում Եղեգնաձոր քաղաքի մշակույթի տան տնօրեն տիկին Լիանա Զոհրաբյանին՝ համագործակցության, աջակցության և  պրոբացիայի շահառուներին թատերական ներկայացումներին ներգրավվման համար: