22/12/2021
«Հելսինկյան Ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության աջակցությամբ պրոբացիայի հիմնախնդիրների ու բարեփոխումների թեմայով հերթական աշխատաժողովը այս անգամ տեղի ունեցավ 2021 թվականի դեկտեմբերի 22-ին Կոտայքի մարզում:
Աշխատաժողովին ներկա գտնվեցին երեսունից ավելի մասնակիցներ, այդ թվում՝ Պրոբացիայի ծառայության կենտրոնական, Կոտայքի և Արագածոտնի մարզային մարմինների ներկայացուցիչներ, ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Ապարանի Թալինի, Աշտարակի, Արագածի, Կոտայքի մարզի Չարենցավանի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի բաժինների, Արագածոտնի մարզի դատախազության , Միասնական սոցիալական ծառայության Աբովյանի, Հրազդանի տարածքային կենտրոնների ներկայացուցիչներ, Կոտայքի մազի փաստաբաններ և իրավաբաններ: