23/01/2025

Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի վերասոցիալականացման և վերականգնողական բաժնում հաշվառված թվով 23 շահառուներ վերասոցիալականացման ծրագրի շրջանակներում այցելել են Երվանդ Քոչարի թանգարան։

Երվանդ Քոչարի թանգարանը  ստեղծվել է 1984թ.  Վարպետի արվեստանոցի տեղում: Քոչարը Տարածական նկարչության /«Peinture dans l'espace»/  հիմնադիրն է։ Նրա գործերը ներկայացված են աշխարհի բազմաթիվ թանգարաններում։ Նրա հայտնի ստեղծագործություններից են  «Էքստազը» /1960թ./, «Պատերազմի արհավիրքը» /1962թ./, «Զվարթնոցի արծիվը» /1955թ./, «Կիբեռնետիկայի մուսան» /1972թ./, «Վարդան Մամիկոնյանը» /1975թ./, Հայաստանի ու հայության խորհրդանիշ դարձած «Սասունցի Դավիթը»  /1959թ./  և այլ մեծարժեք ստեղծագործություններ:

Շահառուների այցելությունը Երվանդ Քոչարի թանգարան  ուներ կարևոր նշանակություն ինչպես կրթական, այնպես էլ ճանաչողական առումով։ Այցի ավարտին տեղի ունեցավ ջերմ քննարկում շահառուների և թանգարանի աշխատակիցների միջև։