23/02/2023
ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Լոռու մարզային մարմնում հաշվառման մեջ գտնվող թվով 8 շահառուներ Պրոբացիայի աշխատակիցների ուղեկցությամբ 2023 թվականի փետրվարի 23-ին այցելություն կատարեցին «Ստեփան Զորյանի տուն-թանգարան» ՀՈԱԿ՝ դիտելու գրողի «Ջրհորի մոտ» վիպակի հիման վրա ռեժիսոր ժիրայր Ավետիսյանի կողմից նկարահանված համանուն ֆիլմը:
Պրոբացիայի շահառուները շրջեցին և ծանոթացան թանգարանում ցուցադրվող նմուշներին: Տուն-թանգարանի աշխատակցի կողմից համառոտ ներկայացվեց մարդկային հարաբերությունների, նվիրվածության և ամենաանկեղծ հավատարմության մասին պատմող ֆիլմի ստեղծմանը վերաբերող մանրամասներ: Միջոցառման վերջում մարզային մարմնի պետը շնորհակալություն հայտնեց թանգարանի տնօրինությանը, աշխատակիցներին և մասնակիցներին՝ կարևորելով ազատ ժամանակի արդյուավետ տնօրինումը և մշակութային միջոցառումների դերը վերասոցիալականացման գործում: