Սույն թվականի մարտի 23-ին «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Նարե Հովհաննիսյանի նախաձեռնությամբ՝ «Հայբուսակ» համալսարանի դասախոսական կազմը և ուսանողները այցելեցին Պրոբացիայի ծառայություն։
Հյուրերին ընդունեց Ծառայության պետ Գևորգ Սիմոնյանը, այնուհետև հաջորդեց շրջայց՝ էլեկտրոնային հսկողության, վերասոցիալականացման և վերականգնողական բաժիններ։ Ավարտից հետո հյուրերը մեկնեցին Արարատի մարզ, որտեղ հնարավորություն ունեցան ծանոթանալու նորաբաց ուսումնական կենտրոնում ընթացող պրոբացիայի շահառուների դասնթացներին։