Սույն թվականի մայիսի 23-25-ը Եվրոպայի խորհրդի կողմից «Աջակցություն Հայաստանում Պրոբացայի ծառայության հզորացմանը» ծրագրի շրջանակներում Եվրոպայի խորհրդի կողմից հրավիրված դասընթացավարների՝ միջազգային փարձագետ Իոան Դուրնեսկուի և ազգային փարձագետ Արշակ Գասպարյանի կողմից իրականացվել է վերապատրաստողների վերապատրաստում:
Ողջույնի խոսքում Պրոբացիայի ծառայության պետ Արամ Նիկոյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդի գրասենյակին Պրոբացիայի ծառայության հետ կայուն գործընկերության, Պրոբացիայի ծառայության տարբեր գործառույթների շրջանակներում արդյունավետ համագործակցության և աջակցության համար՝ մաղթելով բլոլորին արդյունավետ դասընթաց։
Վերապատրաստման ընթացքում հատկապես մեծ ուշադրություն է դարձվել հետևյալ թեմաներին՝ ինչպես շահառուների հետ ստեղծել աշխատանքային դաշինք, վարել մոտիվացիոն հարցազրույցներ, մշակել ռիսկերի և կարիքների վրա հիմնված անհատականացված վերահսկողության պլաններ, կազմել պատժից պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ զեկույցներ, որոնք ըստ էության նպաստելու են պրոբացիայի ծառայության վերոնշյալ գործառույթների առավել պատշաճ և արդյունավետ իրականացմանը։
Դասընթացը հագեցած էր ինչպես տեսական նյութով, այնպես էլ պրակտիկ վարժություններով, դերային խաղերով, ակտիվ քննարկումներով։