23/07/2024

Հուլիսի 18-ից 19-ը Նիդերլանդների Հելսինկյան կոմիտեի կողմից ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի համակարգմամբ իրականացվել է «Քրեական ենթամշակույթ» թեմայով աշխատաժողով-վերապատրաստում։

Աշխատաժողովը կայացել է ՀՀ արդարադատության նախարարության, Նիդերլանդների արտաքին գործերի նախարարության և Նիդերլանդների բանտային ինստիտուտի համագործակցությամբ իրականացվող AISPIRA ծրագրի շրջանակներում։ Մասնակցել են Ծառայության կենտրոնական և տարածքային մարմինների աշխատակիցները։

Երկօրյա վերապատրաստմանը դասընթացավարներ Արշակ Գասպարյանի (Հայաստան) և Անտոն Քելբակիանիի (Վրաստան) հետ քննարկվել են քրեական ենթամշակույթին նպաստող գործոնները, դրանց վերացմանն ուղղված հնարավոր լուծումները, ուսումնասիրվել են քրեական ենթամշակույթի դեմ պայքարի՝ Մոլդովայի և Վրաստանի փորձը, Հայաստանի և Վրաստանի քրեական իրավունքի համակարգերի համեմատական վերլուծությունը, ինչպես նաև նշված երկրների կոնկրետ օրինակներով իրականացվել են գործնական աշխատանքներ։