23/09/2019
2019  թվականի  սեպտեմբերի  21-ին  ՀՀ  պրոբացիայի  ծառայության  Սյունիքի  մարզային  մարմնի  աշխատակիցները  և  մարմնում հաշվառված  թվով  17  շահառուներ  իրենց  ընտանիքների անդամների հետ  միասին  վերասոցիալականացման ծրագրի իրականացման շրջանակներում մասնակցել  են    Երկրապահ կամավորների միության (ԵՄԿ) Գորիսի  բաժանմունքի  շտաբի  վերաբացմանը, ինչպես նաև փառքի  սրահի, հուշատախտակի  և  հուշաղբյուրի  բացման  արարողությանը: 
Բացման արարողությունից հետո  մասնակից են դարձել նաև  Հայրենական  Մեծ  Պատերազմի  և  Արցախյան  հերոսամարտի  զոհերի  հիշատակը  հավերժացնող  հուշահամալիրի  տարածքում  ՀՀ  Անկախության  28-ամյակի  կապակցությամբ  կազմակերպված  տոնական  միջոցառմանը: 
ՀՀ  Անկախության  28-ամյակի  կապակցությամբ  կազմակերպված  տոնական  միջոցառումները  մեկնարկել  են  զինվորական  քայլերդով,  ապա  մշակույթի  տարբեր  կենտրոնների  պարային  և  երաժշտական  համերգներով,  մարտարվեստների  ցուցադրմամբ  և  ավարտվել  տոնական  համերգով: