Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի վերասոցիալականացման և վերականգնողական բաժնի կողմից հոկտեմբերի 11-ին կազմակերպվել է այցելություն Երևան քաղաքի Սուրբ Սարգիս մայր եկեղեցի։ Կրոնական միջոցառմանը մասնակցել է 21 շահառու։
Միջոցառման սկզբում Տեր Շահե քահանա Հայրապետյանի հետ շահառուները տերունական աղոթք բարձրացրեցին Սուրբ Սարգիս եկեղեցում, այնուհետև շահառուների հետ զրույցի ընթացքում Տեր Շահե քահանա Հայրապետյանը խորհուրդ տվեց վերջիններիս ընթերցել Սուրբ գիրքը, որպեսզի տեսնեն, թէ ինչպես է Աստծո ճշմարտությունները դառնում մեր սեփականը, և թե ինչպես է մարդը ագրեսիվ վիճակից վերափոխվում խաղաղ վիճակի, կարողանում իր սկզբունքները դնել մի կողմ և համաձուլվել հասարակության հետ՝ չորոնելով հակադրություններ ծնողների, հարազատների և շրջապատի հետ, այսինքն՝ մարդը սկսում է իմաստանալ։ Զրույցի ընթացքում անդրադարձավ նաև, թե ինչպես պետք է մարդը վերաբերվի իր ես-ին, որպեսզի ճիշտ ապրի և՛ իր, և՛ շրջապատի համար։
Միջոցառման ավարտին քահանան պատասխանեց շահառուների կողմից բարձրաձայնված հարցերին։