2021 թվականի նոյեմբերի 23-ին Պրոբացիայի ծառայությունում հոգեբանների և սոցիալական աշխատողի կողմից կազմակերպվել է Արդյունավետ հաղորդակցման հմտություններ և կոնֆլիկտի կառավարում թեմայով դասընթաց, որին մասնակցել են 7 շահառուներ: Դասընթացի ընթացքում պրոբացիայի շահառուները ծանոթացել են արդյունավետ հաղորդակցման հմտություններին, ինչպես նաև կոնֆլիկտային իրավիճակներում կիրառվող ինքնակարգավորման մեխանիզմներին և կոնֆլիկտների հաղթահարման մոդելներին։ Դասընթացը իրականացվել է տեսական և գործնական աշխատանքների միջոցով: