23/12/2021
2021 թվականի դեկտեմբերի 23-ին Երևանի քաղաքային մարմնում հաշվառված 3 շահառուներ մասնակցեցին «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան» ՊՈԱԿ-ի կողմից կազմակերպված դասընթացին: Շահառուներին հնարավորություն ընձեռվեց սովորելու կավի հետ աշխատանքի նրբություններ, ուսումնասիրել կավագործությունը ոչ միայն սպասքի պատրաստման միջոցով, այլ նաև տարբեր դեկորատիվ կիրառական բնույթի առարկաների և զարդերի պատրաստման տեխնիկային։
Դասընթացի ավարտին շահառուները ձեռք բերեցին նոր հմտություններ կավագործության ոլորտում։