23/12/2024

Մեկ տարի առաջ «Պրոբացիայի ծառայության մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ Պրոբացիայի ծառայությանը տրվեց հատուկ կարգավիճակ՝ համաձայն որի գործառույթները սկսեց իրականացնել որպես առանձին Ծառայություն։

Ծառայությանը հատուկ կարգավիճակի տրման տարելիցի առթիվ հոբելյանական միջոցառման ժամանակ շնորհավորելով անձնակազմին՝ Ծառայության պետի պարտականությունները կատարող Գուրգեն Աֆրիկյանը շնորհակալություն է հայտնել Ծառայության աշխատակիցներին  իրենց  կատարած բարեխիղճ աշխատանքի համար։

Միջոցառման ժամանակ խրախուսական պագևներ և շնորհակալագրեր են հանձնվել ծառայողական և աշխատանքային պարտականություններն ու առաջադրանքները պատշաճ կատարած և առանձնակի ցուցանիշներ ցուցաբերած մի շարք աշխատակիցների։