24/01/2017
ՀՀ ԱՆ Պրոբացիայի պետական ծառայության Լոռու մարզային բաժնի կողմից 2017 թվականի հունվարի 24-ին Վանաձորի, Ստեփանավանի, Տաշիրի, Սպիտակի և Գուգարքի տարածաշրջանում հաշվառված շահառուների մասնակցու-թյամբ կազմակերպվել էր այցելություն Հայ Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ մայր եկեղեցի:
Միջոցառման մասնակիցներին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր-Վահան Քահանա Ազարյանը ներկայացրեց Հայ Առաքելական եկեղեցու կողմից դատապարտված անձանց հետ տարվող աշխատանքների կարևորությունը, քրիստոնեական հավատքի և եկեղեցու դերը անձի աշխարհընկալման և հոգևոր դաստիարակության գործում, հորդորեց նրանց, որ հաճախակի մասնակցեն եկեղեցու կողմից կազմակերպ-վող միջոցառումներին, մասնակցեն սուրբ պատարագին, մկրտություն ստանալու ցանկություն ունեցող շահառու-ներին առաջարկվեց այդ խնդրով դիմեն իրենց բնակության վայրի եկեղեցիներ, որից հետո նրանց տրամադրվեց եկեղեցու կողմից պատրաստված հոգևոր թերթոններ: Լոռու մարզային բաժնի պետ Վ. Չոբանյանը միջոցառմանը մասնակցող շահառուներին հորդորեց հաճախակի այցելեն եկեղեցի, մասնակցեն եկեղեցու կողմից կազմակերպվող պատարագներին և միջոցառումներին, որը կնպաստի նրանց զերծ մնալ կրկին անգամ հանցագործություն կատարելուց և շրջապատի նկատմամբ բարյացկամ վերաբերմունք ցուցաբերելուն: Հանդիպման վերջում շահառուները մասնկցեցին մոմավառության արարողության: