24/02/2020
2020 թվականի փետրվարի 23-ին Վայոց ձորի մարզային մարմնում հաշվառված թվով 6 անչափահաս շահառու այցելեցին Եղեգնաձոր քաղաքի  Սուրբ Աստվածածին  եկեղեցի և մասնակցեցին եկեղեցական կիրակնօրյա Սուրբ պատարագին: Սույն միջոցառումը իրականացվեց  վերասոցիալականացման ծրագրերի և միջոցառումների շրջանակում՝ կարևորելով հոգևոր արժեհամակարգի ձևավորումը և վերաինտեգրումը հասարակության մեջ: