24/05/2023
Սույն թվականի մայիսի 23-ին մեկնարկեց Ընտանիքում բռնություն գործադրած անձանց հետ աշխատանքի վարման պիլոտային ծրագիրը: Նախաձեռնության նպատակն է համակարգային լուծումներ գտնել ու գործիքակազմ առաջարկել, ինչը երկարաժամկետ ու հիմնարար լուծումներ կբերի՝ ոլորտի բարեփոխմանը։
Երկօրյա հանդիպմանը ներկա գտնվեցին ՀՀ արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայության և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության աշխատակիցները:  
Պրոբացիայի ծառայության պետ Գևորգ Սիմոնյանը կարևորեց Ընտանիքում բռնություն գործադրած անձանց հետ աշխատանքի վարման ուսումնական մոդուլի ստեղծումը, որի հիման վրա կվերապատրաստվեն Պրոբացիայի ծառայության աշխատակիցները։
Նախաձեռնությունն իրականցվել է «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և համատեղ իրականացվում «ՄԱԿ Կանայք»-ի ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից: Ծրագիրը մեկնարկել է 2020 թվականին եւ իրականացվում է Արևելյան գործընկերության վեց երկրներում։