24/05/2024

Պրոբացիայի ծառայության Վայոց ձորի և Սյունիքի մարզային մարմինների, ինչպես նաև կենտրոնական մարմնի վերասոցիալականացման և վերականգնողական բաժնի աշխատակիցները  և վերահսկողության մեջ գտնվող շահառուներ մայիսի 18-ին՝ Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ, «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակներում այցելել են մի շարք թանգարաններ և պատկերասրահներ։

Վայոց ձորի մարզային մարմնում վերահսկողության մեջ գտնվող թվով 13 շահառուներ այցելել են Եղեգնաձորի երկրագիտական թանգարան, ծանոթացել թանգարանում պահվող գտածոներին և մշակութային արժեք ներկայացնող նմուշներին, դրանց պատմությանը։

Սյունիքի մարզային մարմնի  աշխատակիցները և մարզային մարմնում վերահսկողության մեջ գտնվող թվով 18 շահառուներ այցելել են Գորիսի երկրագիտական և Նիկողայոս Ադոնցի անվան Սիսիանի պատմության թանգարաններ։ Շահառուներին ներկայացվել են Երկրագիտական թանգարանում պահպանված  երկրագիտական հեռավոր ժամանակների մասին պատմությունները, Սիսիանի տարածաշրջանի պատմությունը, կենցաղին, թանգարանային առարկաներիը, ազգագրական և հնագիտական իրեր։

Կենտրոնական մարմնում հաշվառված թվով 14 շահառուները այցելել են  Մեգերյան կարպետ գորգերի գործարան-արվեստանոց և Հայաստանի ազգային պատկերասրահ, որի նպատակն էր  հնարավորություն տալ շահառուներին   շփվել  մշակութային և հոգևոր արժեքների, պատմության և գիտության հետ, ունենալ սոցիալական փոխազդեցության հնարավորություն՝ մարդկանց հետ շփվելու, կարծիքներ և գաղափարներ փոխանակելու և սոցիալական նոր կապեր ստեղծելու համար։

Միջոցառումները կազմակերպվել էին շահառուների վերասոցիալականացման և վերաինտեգրման նպատակով,  որոնք ուղղված էին մշակութային արժեքների ծանոթացմանը և կրում էին ճանաչողական բնույթ։