2019 թվականի հունիսի 20-ին ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Վայոց ձորի մարզային բաժնի և Եղեգնաձորի մարզադպրոցի միջև ստորագրվել է համագործակցության մասին հուշագիր, որի շրջանակներում հնարավորություն կնձեռնվի պրոբացիայի շահառուներին ներգրավել տարբեր մարզական խմբակներում, ինչպես նաև ծառայության և մարզադպրոցի կողմից համատեղ կազմակերպվող ֆուտբոլի, վոլեյբոլի և բասկետբոլի մրցումներին:
2019 թվականի հունիսի 24-ին ևս մեկ համագործակցության մասին հուշագիր է ստորագրվել ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Վայոց ձորի մարզային բաժնի և «Եղեգնաձորի կանանց ռեսուրս կենտրոն-հիմնադրամ» հասարակական կազմակերպության միջև, որի շրջանակներում ՀԿ-ի հոգեբանների կողմից անհրաժեշտության դեպքում պրոբացիայի շահառուներին կցուցաբերվի հոգեբանական օգնություն: Հոգեբաններ կնեգրավվեն նաև շահառուների հետ իրականացվող ընթացիկ աշխատանքներում: