24/07/2020
2020 թվականի հուլիսի 21-ից Պրոբացիայի ծառայությունում վերսկսվել են «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ համագործակցության շրջանակում «Համակարգչային հմտություններ», «Բիզնես գրագիտություն», «Օտար լեզու/անգլերեն/», «Դեկորատիվ կիրառական արվեստ» ուղղություններով վերասոցիալականացմանն ուղղված կրթական ծրագրերը, որտեղ ներգրավված են թվով 26 շահառու։ Ուսումնական դասընթացները անցկացվում են Պրոբացիայի ծառայությունում հատուկ նախատեսված դասասենյակում՝ պահպանելով արտակարգ դրության պայմաններում կիրառվող բոլոր հակահամաճարակային միջոցառումները։