24/07/2024

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
 
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի փաստաթղթաշրջանառության և հաշվառման բաժնում փորձագետ ներգրավելու մասին
 
Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝
    Ծրագրի նպատակն է՝ սահմանված ժամկետում իրականացնել Ծառայությանը հասցեագրված փաստաթղթերի գրանցման, էլեկտրոնային համակարգ մուտքագրման, փաստաթղթաշրջանառության վարման և ըստ տեսակների տարանջատման և հաշվառման աշխատանքները, Ծառայության ելից փաստաթղթերի ըստ պատկանելության առաքման աշխատանքները, առցանց եղանակով (էլեկտրոնային փոստ, փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային համակարգ) ստացված գրությունների գրանցման աշխատանքները, տրամադրում է տեղեկատվություն գրությունների, նամակների, քաղաքացիների դիմումների, առաջարկություների և բողոքների շարժի և կատարման ընթացքի մասին, ոչ էլեկտրոնային փաստաթղթերի ստացման և առաքման աշխատանքները՝ սուրհանդակային ծառայության միջոցով, Ծառայության պետի, պետի տեղակալների և Գլխավոր քարտուղարի հանձնարարականների կատարման ժամկետների հսկողության աշխատանքները, հաշվառում է գործեր, մուտքի և ելքի մատյաններ, ինչպես նաև մտից և ելից գրությունները, Բաժնում պահպանման ենթակա փաստաթղթերի արխիվացման, դրանց պահպանման, Ծառայության շահառուների և դատապարտյալների անձնական գործերի, ինչպես նաև արխիվային քարտադարանի, թղթային և էլեկտրոնային արխիվի վարման գործընթացները, արխիվացնում է Ծառայության նախորդ տարիների փաստաթղթերը՝ համաձայն «Արխիվային գործի մասին» օրենքի պահանջներին, Ծառայության փաստաթղթաշրջանառության դասակարգման, վերլուծության և ամփոփման աշխատանքները.
 
Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝
Պայմանագիր կնքելու օրվանից մեկ տարի ժամկետով:
 
Փորձագետի պարտականությունները՝
 

  1. պարբերաբար հետևել էլեկտրոնային համակարգով մուտքագրվող փաստաթղթերին, դրանք ժամանակին ներկայացնել Բաժնի պետին.
  2. թվայնացնել «սկանավորել» թղթային տարբերակով ստացված փաս­տաթղթերը.
  3. հաշվառել գործերի անվանակարգով նախատեսված գործերի մուտքի, ելքի փաստաթղթերի և դիմումների գրանցման մատյանները.
  4. ստանալ Ծառայություն մուտքագրվող դատավճիռները, որոշումները և գրությունները, ծանոթանալ դրանց բովանդակությանը, համոզվել առդիր փաստաթղթերի առկայության և ամբողջականության մեջ.
  5. ստուգել սուրհանդակային ծառայության միջոցով առաքվող ոչ էլեկտրոնային փաստաթղթերի ամբողջականությունը, ճիշտ և ժամանակին դրանց առաքումը.
  6. ուսումնասիրել և հաշվառել տվյալների շտեմարանում շահառուների անձնական գործերը, դատավճիռները և որոշումները.
  7. հաշվետվություն կազմել գրությունների, նամակների, քաղաքացիների դիմումների, առաջարկություների և բողոքների շարժի և կատարման ընթացքի վերաբերյալ.

Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները, իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, Հանրային ծառայության մասին»  օրենքով և պայմանագրով իրեն վերապահված պարտականությունները:
 
Փորձագետին ներկայացվող պահանջները՝

  1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
  2. բարձրագույն կրթություն,
  3. հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ փաստաթղթավարության բնագավառում՝ մեկ տարվա աշխատանքային ստաժ,
  4. հայերեն լեզվի տիրապետում,
  5. ռուսերեն լեզվի ազատ տիրապետում,
  6. թիմային աշխատանքի ունակություն,
  7. տեղեկատվության հավաքագրման ունակություն,
  8. համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

 
Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝
2024 թ. հուլիսի 29-ը ներառյալ:
 
Աշխատանքի վայրը, հեռախոսահամար՝
ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց 23, հեռ. 010-44-08-47
 
Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե  տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
 
Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝
 

  1. դիմում՝ (ձևը կցվում է),
  2. հայտարարություն (ձևը կցվում է) ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին,
  3. տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի հաստատված պատճենները,
  4. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
  5. ինքնակենսագրական,
  6. երկու լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
  7. անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:

 
Ընտրություն կատարելու եղանակն է՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի և ինքնակենսագրականների ուսումնասիրություն:
 
Դիմողը փաստաթղթերը ներկայացնում է պատճենների հետ միաժամանակ՝ անձամբ կամ էլեկտրոնային տարբերակով՝ հետևյալ Էլ. փոստին՝ cadrer@probation.am:
 
Ընտրված փորձագետի վերաբերյալ տեղեկությունը կհրապարակվի Պրոբացիայի ծառայության կայք Էջում https://probation.am/։
 
Դիմումները ընդունվում են աշխատանքային օրերին՝ ժամը 1000-1200-ը  և  1430-1700-ը: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Պրոբացիայի ծառայութուն  հեռ. 010-44-08-47