24/10/2017
2017 թվականի հոկտեմբերի 24–ին ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայությունը կազմակերպել էր անչափահաս շահառունների հետ հոգեբանական խմբային դասընթաց, որն ուղղված էր անչափահասների վերասոցիալականացմանը։ 
Խմբային դասընթացը վարում էր Պրոբացիայի պետական ծառայության հոգեբան–փորձագետ Վահան Հարությունյանը, ինչպես նաև Պրոբացիայի պետական ծառայության Երևանի առաջին և երկրորդ բաժինների գլխավոր մասնագետներ՝ Նարինե Հարությունյանը, Արմինե Ադամյանը, Անահիտ Վարդանյանը:
Նախ անչափահասներին ներկայացվեց կոգնիտիվ մտածողության ձևերը և սխեմաները, որոնք ուղղված էին մարդու վարքագծի ճիշտ ուղղորդմանը։ Այնուհետև անչափահասների հետ սեփական փորձի օրինակներով քննարկվեց նրանց հուզող հարցերը և թեմաները։ Դասընթացի ընթացքում նրանք խոսեցին իրենց նպատակների և այդ նպատակներին հասնելու քայլերի մասին։
Խմբային դասընթացի ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց անչափահասների հետ հանդիպումների շարունակական բնույթ կրելու վերաբերյալ։