Շահառուների զբաղվածության մակարդակի բարձրացմանն ու սոցիալական վիճակի բարելավմանն ուղված աշխատանքների շրջանակներում Պրոբացիայի ծառայության Վայոց ձորի մարզային մարմնի միջնորդությամբ մեկ շահառու, ով աշխատանքը կորցրել էր դատապարտվելու հետևանքով, ավտոմեքենաների վերանորոգման կետում 24․11․2022 թվականին ընդունվել է աշխատանքի որպես խառատի օգնական և աշխատանքի ընթացքում մասնագիտական հմտություններ ձեռք բերելով՝ կաշխատի որպես խառատ։