25/02/2023
2023 թվականի փետրվարի 25-ին ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Արագածոտնի մարզային մարմնի աշխատակիցները մարմնում հաշվառված շահառուների հետ մասնակցել են «Ապարանյան ձմեռ» ավանդական մարզամշակութային միջոցառմանը, որը տեղի է ունեցել Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում:
Միջոցառման մարզական մասը բաղկացած էր մրցութային, սիրողական խաղերից, ցուցադրական ելույթներից: Միջոցառման ամբողջ ընթացքում հնչել է երաժշտություն, իսկ շահառուները շրջել են ազգային և բազմազան ուտեստներով տաղավարներով, համտեսել են վառարանների վրա պատրաստված պլեճը, ծանոթացել են արվեստի դպրոցի սաների ինքնագործ աշխատանքներին: