Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշմամբ, ինչպես նաև սույն թվականի մարտի 24-ի պարետի որոշմամբ ՝ Պրոբացիայի ծառայությունը իր բոլոր տարածքային մարմիններում կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների իրականացման նպատակով մինչև արտակարգ դրության ավարտը՝
1. Դադարեցնում է Պրոբացիայի շահառուների ընդունելությունը, իսկ վերահսկողությունն այսուհետ իրականացվելու է հեռահար, մասնավորապես հեռախոսակապի միջոցով.
2. դադարեցնում է Քրեակատարողական հիմնարկներ այցելությունները, եթե չեն խախտվում զեկույցի տրամադրման հետ կապված օրենքով սահմանված ժամկետները, իսկ զեկույց կազմելու նպատակով դատապարտյալի հետ իրականացվող հարցազրույցը հնարավորության դեպքում կիրականացվի «Skype» ծրագրի միջոցով:
Միաժամանակ, կարևորելով քաղաքացիների և շահառուների անհետաձգելի կարիքներին արձագանքելու անհրաժեշտությունը, հայտնում ենք Պրոբացիայի ծառայության գործող հեռախոսահամարը՝ (+374 10) 44 08 71, իսկ Ծառայությանը հասցեագրվող բոլոր փաստաթղթերն ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեով` info@probation.am, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հասցեագրված փաստաթղթերը՝ «Mulberry» համակարգի միջոցով: