Պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմնի և «Հանուն Ազատության» իրավական հասարակական կազմակերպության միջև 2022 թվականի ապրիլի 25-ին կնքվեց համագործակցության հուշագիր։
Հուշագրի նպատակն է երկկողմ փոխգարծակցության միջոցով զարգացնել Պրոբացիայի շահառուների նկատմամբ իրականացվող վերասոցիալականացման միջոցառումները և ծրագրերը, նպաստել Պրոբացիայի ծառայության նկատմամբ հանրային վստահության աճին՝ Պրոբացիայի ծառայության գործունեության, ինչպես նաև ոլորտում տեղի ունեցող զարգացումների մասին հանրային իրազեկման միջոցով, ինչպես նաև իրականացնել համատեղ այլ ծրագրեր: