25/06/2019
2019 թվականի հունիսի 24-27-ը Նիդերլանդների թագավորության դեսպանատան ֆինանսավորմամբ Հայաստանում են գտնվելու Նիդերլանդների Հելսինկյան կոմիտեի փորձագետներ Լեո Տիգեսը և Սթեֆան Պիթսը։
Այսօր՝ հունիսի 25-ին, միջազգային փորձագետները հերթական անգամ այցելել են ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայություն և աշխատանքային հանդիպում ունեցել ծառայության պետ Արսեն Նավասարդյանի հետ, որին մասնակցել է նաև «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի տնօրեն Արտակ Կիրակոսյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Պրոբացիայի ծառայության զարգացման ռազմավարական ծրագրերը, ինչպես նաև պրոբացիայի համակարգի կայացման գործում տարբեր գերատեսչությունների համագործակցության կարևորությունը։