25/06/2021
   Հաշվի առնելով Պրոբացիայի ծառայության նպատակը, խնդիրները և Համալսարանի գիտակրթական ու գիտահետազոտական մեծ ներուժը, ինչպես նաև Համալսարանի կողմից պատրաստակամությունը Պրոբացիայի ծառայության համար ապահովելու գիտական, ուսումնական և գործնական աշխատանքներում փորձի փոխանակումը 2021 թվականի հունիսի 25-ին «Եվրասիա միջազգային համալսարան» ՍՊԸ-ն՝ ի դեմս Համալսարանի ռեկտոր Սուրեն Օհանյանի, և ՀՀ ԱՆ Պրոբացիայի ծառայությունը՝ ի դեմս Պրոբացիայի ծառայության պետ Գևորգ Սիմոնյանի, կնքեցին Համագործակցության հուշագիր:
Հուշագրի շրջանակում կողմերը համաձայնել են համատեղել կարողությունները պրոբացիայի ծառայության զարգացման և կայացման կարևոր գործում, գիտակրթական միջոցառումներ և ծրագրեր իրականացնելու միջոցով:
Հուշագրի կարևեր դրույթներից են՝
1. Համալսարանի դասախոսական կազմի կողմից Պրոբացիայի ծառայողների համար վերապատրաստման դասընթացների անցկացում:
2. Համալսարանի շրջանավարտներին ՀՀ օրենսդրությանը համապատասխան ստաժավորում անցնելու հնարավորության ընձեռում:
3. Համալսարանի իրավաբանական կլինիկայի միջոցով Պրոբացիայի շահառուներին իրավական օգնության տրամադրում վերջիններիս համաձայնությամբ:
4. Համալսարանի իրավագիտություն ուսումնական համապատասխան առարկայական ծրագրերում Պրոբացիայի ծառայության իրավասություններին առնչվող հարցերի ներառման հնարավորություն:
5. Պրոբացիայի ծառայողների կողմից Համալսարանի ուսանողների համար բաց դասախոսությունների անցկացում և այլ համատեղ ծրագրեր: