25/06/2021
      2021 թվականի հունիսի 25-ին Թմրամիջոցների չարաշահման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրվան ընդառաջ ՀՀ ԱՆ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի և ՀՀ ՍՀԱՆ Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի հետ համագործակցաբար կազմակերպվել էր «Ավելի շատ իմացություն ավելի արդյունավետ կանխարգելման համար» խորագրով գիտաժողով, որի նպատակն էր մեկ հարկի տակ համախմբել ոլորտում գործունեություն ծավալող մասնագետներին և կազմակերպություններին՝ վեր հանելու, քննարկելու և համատեղ լուծումներ փնտրելու ՀՀ-ում թմրամիջոցների օգտագործումը արդյունավետ կանխարգելելու և համապատասխան իրազեկման ծրագրեր մշակելու համար։ Պրոբացիայի ծառայությունը նույնպես մասնակցություն ունեցավ գիտաժողովին, որի ընթացքում ներկայացվեց  Պրոբացիայի ծառայության կողմից շահառուի վարքագծի նկատմամբ հատուկ հսկողության կատարման առանձնահատկությունները, անդրադարձ կատարվեց ռիսկերի և կարիքների գնահատման գործիքի միջոցով կախվածությունների բացահայտման և դրա հիման վրա վերահսկողության պլանի կազմմանը, պրոբացիայի շահառուի վերասոցիալականացմանն ուղղված անհատական ծրագրերին: